Շարունակվում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղություններով դասընթացների հայտագրման գործընթացը։ Բոլոր ուղղություններով դասընթացներն արդեն մեկնարկել են, ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 2291 մարդ։ Կրթական ուղղություններն անվճար հասանելի են արցախյան պատերազմների մասնակիցների համար։

Բոլոր նրանց համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության փուլը, դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 4500 սկսնակ ու միջին մակարդակի մասնագետների ուսուցման առցանց դասընթացներ:

Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով պետության կողմից կֆինանսավորվի ուսման վարձը։

Դասընթացների հայտերի ընդունման և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ edu.hti.am կայքում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն