Նորքի զինված խմբի գործով անցնող ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մոտ առկա են ուղեղի կաթվածի նախանշաններ։ Այս մասին այսօր դատարանում հայտարարեց դատավոր Մեսրոպ Մակյանը։ Այդ տեղեկությունը դատարանին հայտնել էր Վահան Շիրխանյանի կինը։

Իսկ նրա պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնել՝ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու համար։ Այս պահին նիստն ընթանում է դռնփակ։

Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: