Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել այն քաղաքացիներին, որոնք բուժվում են հիվանդանոցներում և ապրում են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում՝  սահմանազատման գծի մոտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Զինծառայողների կողմից արյան հանձնումը տեղի է ունեցել կամավոր հիմունքներով`ի պատասխան տեղական իշխանությունների` Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված օգնության:

Մոտ 100 ռուս զինծառայող արձագանքել է կոչին և կամավոր արյուն հանձնել: Արյան նմուշառումն իրականացվել է խաղաղապահ զորակազմ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից`Ստեփանակերտ քաղաքի արյան փոխներարկման բաժնում: