Քաբուլում Ռուսաստանի դեսպանության տարհանման հարցը Ղանդահարից եւ Հերաթից թալիբների զավթման պատճառով չի դիտարկվում, ասել է Աֆղանստանի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ  Զամիր Քաբուլովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Քաբուլովը նաեւ նշել է, որ Քաբուլի զավթման թալիբների հնարավորություններ «տեսանելի ապագայում չկան»։

Դիվանագետը կարծում է, որ թալիբների հետ Քաբուլի կողմից բանակցությունների ձգձգումը հանգեցրել է իրավիճակի վատթարացման Աֆղանստանում։

«Բայց մի բան է պայմանավորվելը, այլ բան՝ դա իրականացնելը։ Եվ դա կախված է ոչ միայն թալիբներից, այլեւ Քաբուլի ներկայիս կառավարությունից, որը, վերջապես, պետք է խելքի գա եւ սկսի բովանդակային բանակցություններ։ Նրանք ժամանակն այնքան ձգեցին, որ ստացանք այն, ինչ կա»,- ընդգծել է նա։