Նոր Նորք վարչական շրջանում բույսերի բուժումը շարունակվում է։ Այս գիշեր՝ ժամը 04։00-ից մինչև առավոտյան ժամը 07։00, աշխատանքներ կիրականացվեն Նելսոն Ստեփանյան և Մոլդովական փողոցներում։ Այս մասին  տեղեկանցնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը:

Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։