Ճապոնիայի կառավարությունը կարգադրություն է արել երկրի մոտ 2,99 մլն բնակչի տարհանման մասին տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք սողանքների եւ գետերի վարարումների սպառնալիք են առաջացրել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հորդառատ տեղումներն այդ շրջաններում կարող են տեւել ընդհուպ մինչեւ շաբաթ օրվա վերջը, ընդ որում՝ մեկ օրում տեղումների ծավալը կարող է հասնել մինչեւ 300 միլիմետրի։

Ծայրահեղ վատ եղանակային պայմանների պատճառով հնարավոր վնասի առնչությամբ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան ուրբաթ հանձնարարել է համապատասխան նախարարություններին եւ գերատեսչություններին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի բնակչության կյանքը պաշտպանելու համար։