Հունաստանի ԱԳՆ-ն դեմարշ է արել Թուրքիայի դեմ Համապոնտիական դաշնության նախագահին ձերբակալելու պատճառով, հաղորդում է Kathimerini-ն:

«Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենսիայի հանձնարարությամբ Անկարայում Հունաստանի դեսպանատունը բողոք է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝ կապված Համապոնտիական դաշնության նախագահ Յորղոս Վարիտիմիադիսի ձերբակալման եւ արտաքսման հետ»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Թերթը նշում է, որ Վարիտիմիադիսը ուղեւորվել է Պանագիա Սումելա վանք տոնական միջոցառմանը մասնակցելու: Սակայն Թուրքիայի իշխանությունը նրան ձերբակալել է Ստամբուլի օդանավակայանում եւ արգելել շարունակել ուղեւորությունը: Նա վերադառնում է Աթենք:

Հաղորդվում է, որ պատվիրակության այլ անդամների թույլարել են շարունակել ուղեւորթյունը: