Հեռվաշենի ցանկացած գյուղում ու քաղաքում ավելի կարեւոր նյութեր է կարելի գտնել, որոնք բացահայտում են իրականությունը, քան ԱԺ-ի զինառատ միջանցքներում, այնտեղ ավելի շատ քաղաքական թեմաներ կգտնեք, քան ձեր սիրած վայրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Անհասկանալի է, թե ինչու են լրագրողները վատ զգում, որ իրենց մեկուսացնում են ԱԺ աշխատանքներից: Չեմ կարծում, որ ԱԺ-ում ինչ-որ կարեւոր դեպքեր են կատարվում, կամ՝ կատարվելու, կամ կենսական բանավեճեր են ընթանում, կամ քաղաքական մտքի թռիչքներ ենք տեսնում, որոնք լրագրողների լուսաբանման համար կարեւոր են:

Գործող իշխանության խնդիրն է ԱԺ-ի հանդեպ արհեստական հետաքրքրություն բորբոքել, քաղաքական բուռն կյանքի իմիտացիա ստեղծել ու մարդկանց զբաղեցնել դրանով (եթե դա չեն ուզում, ավելի լավ), սակայն  ինչի համար է դա պետք իրենք իրենց հարգող լրագրողներին, անհասկանալի է:  Հարցազրույց վերցնելը մասնագիտություն չի, լրագրությունն գլխավոր գործիքն էլ միկրոֆոնը չի:

Հեռվաշենի ցանկացած գյուղում ու քաղաքում ավելի կարեւոր նյութեր է կարելի գտնել, որոնք բացահայտում են իրականությունը, քան ԱԺ-ի զինառատ միջանցքներում, այնտեղ ավելի շատ քաղաքական թեմաներ կգտնեք, քան ձեր սիրած վայրում:

Կամ գոնե այդ ժամանակն օգտագործեք որեւէ մասնագիտական գրականության վրա, այդտեղ ավելի շատ պատասխաններ կգնեք ձեզ հուզող հարցերին, եթե իհարկե նման հարցերը հուզում են»,- գրել է նա։