Սեպտեմբերին Պետդումայի ընտրություններից հետո Ռուսաստանը կշարունակի իր արտաքին քաղաքականությունը, որն ուղղված է բարենպաստ արտաքին պայմանների ստեղծմանը ներքին զարգացման համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն է առավել բարենպաստ արտաքին պայմանների ստեղծումը երկրի ներքին զարգացման համար, բնակչության բարեկեցության բարձրացումը եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների եւ բիզնեսի իրավունքների ապահովումը: .

«Մենք ունենք բոլոր հիմքերը, որպեսզի արտաքին քաղաքականությունն արտացոլի մեր առջեւ դրված խնդիրները»,- հավելել է: