Վարչապետի առաջարկությամբ, նախագահի հրամանագրով Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի.

Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,– ասվում է նախագահի հրամանագրում։

Նշենք՝ փետրվարին, երբ  Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որում պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը, Ժիրայր Պողոսյանը եւս ստորագրել էր այդ հայտարարությունը։