Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի հյուսիսում՝ սևծովյան առափնյա շրջաններում հատկապես, սաստիկ ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 17 -ի, ևս մեկ մարդ անհայտ կորած է համարվում, գրում է abcnews.go.com-ը։

Չորեքշաբթի օրը ջրհեղեղները պատել են Սև ծովի ափամերձ Բարթին, Կաստամոնու, Սինոպ և Սամսուն նահանգները՝ քանդելով տներ, կամուրջներ և քշելով մեքենաներ: Տանիքներին արգելափակված մարդկանց ուղղաթիռներով են տարհանել։ Ընդհանուր առմամբ 1400 մարդ տարհանվել է անվտանգ տարածքներ, հարյուրավորները տեղավորվել են ուսանողական հանրակացարաններում։ Ջրհեղեղը հեղեղել է Բոզկուրտի մեծ մասը: Քաղաքում փլուզվել է 1 շենք, 2-դը վնասվել է, Բարթին նահանգում կամուրջի մի հատվածի ճեղքման հետևանքով առնվազն 13 մարդ է վիրավորվել: Տուժած շրջանների հարյուրավոր գյուղեր մնացել են առանց էլեկտրականության, իսկ մի քանի ճանապարհ փակվել է:

Ըստ աղբյուրի՝ աղետը տեղի է ունեցել, երբ Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մուղլա նահանգում, հրշեջները փորձում էին մարել անտառային հրդեհը, որը զբոսաշրջիկների շրջանում հայտնի տարածք է, անցնում է Էգեյան ծովի երկայնքով: Ավելի քան 200 անտառային հրդեհներ հսկողության տակ են առնվել հինգշաբթի։ Առնվազն 8 մարդ մահացել է, բազմաթիվ կենդանիներ սատկել են, իսկ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել փախչել կատաղի հրդեհներից:

Կլիմայի գիտնականներն ասում են, որ քիչ կասկած կա, որ ածխի, նավթի և բնական գազի այրման արդյունքում կլիմայի փոփոխությունը հանգեցնում է ավելի ծայրահեղ իրադարձությունների, ինչպիսիք են ջերմային ալիքները, երաշտները, անտառային հրդեհները, ջրհեղեղները և փոթորիկները: Սպասվում է, որ նման աղետներ ավելի հաճախ կլինեն մեր տաքացվող մոլորակի վրա:

Ջուրը սողանքներ է առաջացրել, մեծ թվով ճանապարհներ անանցանելի են դարձել, քանդվել են կամուրջներ, տասնյակ բնակավայրեր հոսանքազրկվել են:

6
նկար

 

 

նկար

 

 

նկար