Թուրքիայի Սեւծովյան շրջանում հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 27-ի, տեղեկացնում է Anadolu գործակալությունը։

Տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումները սկսվել են չորեքշաբթի հյուսիսային մերձսեւծովյա շրջանում, ինչի հետեւանքով Քասթամոնու նահանգում զոհվել է 25 մարդ, ասվում է Արտակարգ իրավիճակների վարչության հայտարարությունում։

Եվս երկու հոգի զոհվել է Սինոպ նահանգում, իսկ մեկն անհետ կորել է Բարթին նահանգում, տեղեկացնում է գործակալությունը։

Փրկարար գործողությունները շարունակվում են հեղեղումներից տուժած շրջաններում։

Քասթամոնուի 112 եւ Սինոպի 86 գյուղեր մնացել են առանց էլեկտրականության։ Նշվում է, որ տարածաշրջանին հատկացվել է 20 մլն թուրքական լիրա (2,4 մլն դոլար) վերականգնողական աշխատանքների համար։