Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմեկնի Ռուսաստան եւ Ուկրաինա, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:

Մերկելն օգոստոսի 20-ին կժամանի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Իսկ օգոստոսի 22-ին Գերմանիայի կանցլերը կայցելի Ուկրաինա: Երկու այցերն էլ կտեւեն մեկ օր, ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը հայտնել էր, որ Անգելա Մերկելը եւ Վլադիմիր Զելենսկին կքննարկեն անվտանգության հարցերը եւ երկկողմ հարաբերությունները: