Թուրքական իշխանությունները կալանավորել են 76 մարդու Անկարայի այն շրջանի վրա զանգվածային հարձակման պատճառով, որտեղ ապրում են մեծ թվով սիրիացիներ, տեղեկացնում է Ahval-ը՝ հղում կատարելով ոստիկանության մայրաքաղաքի վարչությանը։

Անկարայի ոստիկանության տվյալներով՝ կասկածյալներից 38-ը մինչ այդ դատված է եղել կողուպուտի, մարմնական վնասվածքներ պատճառելու եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով։

Կալանավորվածներից ոմանք կալանքի տակ են վերցվել «սոցցանցերում ապատեղեկատվության փոխանակման» համար, տեղեկացրել են վարչությունում։

Չորեքշաբթի ամբոխը գրոհել է սիրիացիների տները եւ ձեռնարկությունները Անկարայի Ալթընդաղ բանվորական շրջանում, որտեղ երկու օր առաջ երկու երիտասարդ թուրք տղամարդ վիրավորվել էր տեղի թուրքերի եւ սիրիացիների միջեւ ծեծկռտուքի ժամանակ։ Երիտասարդներից մեկը՝ 18-ամյա Էմիրհան Յալչընը, երեքշաբթի մահացել է հիվանդանոցում, իսկ սիրիացի երկու քաղաքացի ձերբակալվել է Անկարայի դատարանի կողմից առաջին աստիճանի սպանության պատճառով։

Չորեքշաբթի գիշեր ոստիկանները փորձել են կանգնեցնել փողոց դուրս եկած հարյուրավոր մարդկանց։ Տեսանյութերից մեկում, որը նկարահանվել է անկարգությունների ժամանակ, երեւում է, թե ինչպես է սպաներից մեկն ուղղորդում ամբոխին եւ խորհուրդ տալիս, թե ինչպես վարվեն։