Էրդողանը նույն օրը իր նախաձեռնությամբ խոսել է Իրանի և Վրաստանի ղեկավարների հետ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Կարեն Հովհաննիսյանը.

«Երկու դեպքում էլ քննարկել են հարաբերությունները, իսկ Վրաստանի դեպքում էլ առաջարկել է համագործակցություն նոր իրողություններով պայմանավորված։ Ասել է թե, Վրաստանին փորձել է կաշառել նոր ծրագրերում ընդգրկելու հեռանկարով։ Այս փուլում Էրդողանը դիրքավորվում է, դրա համար հստակեցնում է իր հարևանների հետ հարաբերությունները»։