ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով քննարկել է իրավիճակը Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոյի, Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, հայտնում  է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:

«Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ Աֆղանստանի կառավարության հետ ամուր դիվանագիտական ​​եւ անվտանգության ոլորտում հարաբերություններին եւ դաշնակիցների հետ աշխատանքին»,- ասել է Բլինքենը:

Իր գործընկերներից յուրաքանչյուրի հետ զրույցի ընթացքում պետքարտուղար Բլինքենը կարծիքներ է փոխանակել Աֆղանստանում անվտանգության իրավիճակի, բռնությունը զսպելու հրատապ անհրաժեշտության եւ շարունակական դիվանագիտական ​​ջանքերի վերաբերյալ:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ հակամարտության քաղաքական լուծմանը: