ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ Աֆղանստանից ԱՄՆ զինծառայողների դուրսբերման ծրագրի բացակայությունը հանգեցրել է նրան, որ «Թալիբան» արմատական շարժումը ավելի ու ավելի շատ Իսլամական Հանրապետության տարածքներ է գրավում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի ավագ հանրապետական Մայք Ռոջերսը (Ալաբամա նահանգի կողմից)։

«Երբ նախագահ Բայդենը և փոխնախագահ [Կամալա] Հարրիսը զբաղեցրեցին իրենց պաշտոնները, նրանք հայտարարեցին. «Ամերիկան վերադարձավ»: Բայց այն ամենը, ինչ մենք տեսնում ենք Բայդեն-Հարրիս վարչակազմի կողմից, այն է, որ Ամերիկան երես է թեքել Աֆղանստանում կանանցից եւ երեխաներից», — նշել է ազդեցիկ Հանրապետականը տարածված գրավոր հայտարարության մեջ: