Galatv.am-ը գրում է․ Նախնական շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլար գումար՝ Գյումրիի համայնքապատկան թվով 50 շենք-շինությունների վրա արևային համակարգեր տեղադրելու համար: Սա սուբվենցիոն ծրագրի նախնական արժեքն էր: Գյումրիի բյուջեի ներդրման մասնաբաժինը կազմելու էր 304 մլն դրամ: Գյումրիի քաղաքապետարանը հաշվարկ էր արել, որ արևային համակարգերի տեղադրման արդյունքում զգալի կնվազեն համայնքապատկան կառույցների ծախսերը:

Այս ծրագիրը նախ հաստատվեց կառավարության կողմից, ապա ներկայացվեց Գյումրիի ավագանուն: Հաջորդ քայլը մրցույթի կազմակերպումն էր:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, անդրադառնալով ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամների հարցադրումներին, թե ինչ երաշխիքներ կան, որ հենց իր որդին մասնակցություն չի ունենա այս գործընթացին, և «յուղոտ պատառը» չի գնա Բալասանյանների ընտանեկան բյուջե, ավագանու նիստի ժամանակ նախ փորձեց հերքել, իբրև իր ընտանիքը չի զբաղվում արևային համակարգերի գործերով, բայց որպեսզի փարատի կասկածները, խոստացավ՝ ամեն ինչ շատ թափանցիկ է լինելու:

Մրցույթը կայացավ: Գյումրի քաղաքի ֆոտովոլտային կայանների կառուցման շինաշխատանքների հայտարարության հրավերի պահանջներին համապատասխանող 4 հայտ է ներկայացվել:

Չորս ընկերություններից մեկը «ՌՈՍՏՈՐԳ» ՍՊԸ-ն է, տնօրենը Սահակ Սահրադյանն է՝ Բալասանյանի նախկին խորհրդականը, նրա որդիների մտերիմը: Պարզ ասած՝ մեկը, ում անունը հաճախ է շահարկվում գնումների գործընթացում այն պարզ պատճառով, որ Բալասանյանները երբեմն նրա միջոցով են քաղաքապետարանի բյուջեից գնումներ կատարել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։