Ազգային Ժողովի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Ինչպես փոխանցում է Irakanum.am-ի թղթակիցը ԱԺ նիստի ավարտից անմիջապես հետո խորհրդարան է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեկնարկել է ՔՊ խմբակցության նիստը։

Մեր ունեցած տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը խմբակցության պատգամավորների հետ քննարկում է այս օրերին ԱԺ աշխատանքները, խորհրդարանի ղեկավարության ընտրությունից, մինչև հանձնաժողովի նախագահների ընտրություն։

Փակ նիստում քննարկվում է նաև կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ հարցեր։ Ըստ երևույթին Փաշինյանը թիմակիցներին պատրաստում է ընդդիմության նկատմամբ «հակագրոհի», որպեսզի վերջիններս «կպնելու» տեղ չունենան։

Irakanum.am