Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, թե որ դեպքում Մինսկը կճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։ Լուկաշենկոն ասել էր, որ կճանաչի Ղրիմը, երբ վերջին ռուս օլիգարխն սկսի իր արտադրանքը մատակարարել Ղրիմ։

Լավրովն ասել է․ «Մենք դաշնային պետության մասին պայմանագիր ունենք Բելառուսի հետ, որը գործում է 1999 թվականից։ Այդ պայմանագրի համաձայն՝ դաշնային պետության տարածք է համարվում Բելառուսի Հանրապետությունը և ՌԴ-ն՝ իրենց օրենսդրություններին համապատասխան։ Ըստ մեր օրենսդրության՝ Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության տարածք է և Դաշնային պետության կազմում է մեր բելոռուս ընկերների հետ միասին»։