Լիտվայի արտաքին գործերի նախարարության դեմ կիբերհարձակման արդյունքում գողացվել է գերատեսչության նամակագրությունն արտասահմանում Լիտվայի դեսպանատների, ինչպես նաեւ հանրապետությունում այլ երկրների դեսպանատների հետ, հայտնում է Delfi-ն:

Նախարարությունը, որը մեկ օր առաջ տեղեկացրել էր կիբեր հարձակման փորձի մասին, փաստաթղթերի գողության մասին տեղեկատվությունը չի մեկնաբանել:

Գերատեսչությունը հայտարարել է նաեւ կիբերհարձակումների աճի մասին:

«Մենք ուշադրություն ենք հրավիրում կիբեր հարձակումների ակտիվացման վրա, որոնց նպատակը Լիտվայի պետության եւ դրա քաղաքականության վարկաբեկումն է»,-ասել են ԱԳՆ-ում: