Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 415 538 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 190 առողջացած, 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1131 է: