Հայաստանի արդյունաբերողների և գործարարների  միության պատվիրակությունը օգոստոսի 11-ի երեկոյան հանդիպել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ՝ պատասխանատու պաշտոնում նշանակման առթիվ նրան փոխանցելով Միության շնորհավորական ուղերձը։

Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների առաջատար ընկերությունների՝ ՀԱԳՄ անդամ ղեկավարներ, քննարկվել են բնագավառում առկա մարտահրավերներն ու խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների  միության, ճյուղի ընկերությունների միջև համագործակցության հետագա խորացումը, համատեղ ծրագրերի իրականացումը։