Այսօր՝ ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, դիմելով «Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի» նախագահի թեկնածու Թագուհի Թովմասյանին նշեց, որ ԱԺ-ում պատգամավորների անհատական զննում է իրականացվում։

«Տպավորություն է, որ այստեղ պատգամավորները դիտարկվում են որպես պոտենցիալ հանցագործներ։ Ինչո՞ւ են այդքան վախեցած, ո՞վ է այդքան վախեցած կամ ո՞վ է դուխով գլխարկի տակ թաքնված այդ վախկոտը»,- հարցրեց Մանուկյանը։

«Ամեն անգամ հարց տալուց կամ ելույթ ունենալուց իմ մոտ տպավորություն է, որ դուք դուք հատուկ այնպես եք անում, որ մթնոլորտը լարվի, իմաստը ո՞րն է, դժվա՞ր է հարցը տալ այնպես, որ մթնոլորտը չլարվի»,- Մանուկյանին դիմելով՝ ասաց Ռուբինյանը, ինչից հետո վիճաբանություն սկսվեց ԱԺ պատգամավորների միջև։

Դահլիճից լսվեց կին պատգամավորներից մեկի ձայնը՝ լեզուդ մի՛ երկարացրու։

Վիճաբանության արդյունքում Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։