Գիտնականները հիմնավոր պատճառներ ունեն պնդելու, որ սեռական մտերմությունը մարդու կյանքի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Կան մարդիկ, ովքեր ունեն ակտիվ սեռական կյանք և վայելում են կրքի յուրաքանչյուր րոպեն: Մյուսները վախենում են մտերմությունից:

Գուցե տեղյակ չեք, բայց երբ դադարում եք սեքսով զբաղվել, Ձեր մարմնում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում:
1. Ազդեցություն երազների վրա
Երազները, ինչպես հաճույքը և ցավը, ուղեղի գործառույթ են: World of Chemicals գիտական պորտալի հեղինակները տալիս են մեր երազների քիմիական բնույթի շատ ճշգրիտ սահմանում: Իսկ երազների ոլորտի փորձագետները պնդում են, որ այն մարդիկ, ովքեր դադարում են սեքսով զբաղվել, հակված են տեսնել վառ էրոտիկ երազներ:

2. Դուք դառնում եք ավելի ամաչկոտ

Երջանկության զգացումը որոշվում է նաև մեր ուղեղի քիմիական գործընթացներով: Սիրով զբաղվելիս արյունը լցվում է որոշակի քիմիական նյութերով, որոնք ստիպում են զգալ դրական հույզերի մի ամբողջ շարք:
Զրկելով մարմնին այս բնական գործընթացից՝ խախտում եք Ձեր ներքին քիմիական հավասարակշռությունը: Արդյունքում դառնում եք ավելի ամաչկոտ:

3. Սթրես

Սեռական մտերմությունը սթրեսից ազատվելու բնական միջոցներից մեկն է:

Միգրենը, անքնությունը, ախորժակի բացակայությունը և վառ երազաները այն բոլոր ազդանշաններն են, որոնք մարմինը ուղարկում է մեզ, երբ փոփոխության կարիք ունի:

4. Թույլ իմունիտետ

Ինտիմ հարաբերությունները ամրապնդում են իմունային համակարգը՝ ակտիվացնելով իմունոգլոբուլինի արտադրությունը, ինչը մեծացնում է օրգանիզմի՝ պայքարելու և հիվանդություններից խուսափելու ունակությունը:

5. Մտավոր հատկություններ

Ոմանք կարծում են, որ սեռական հարաբերությունների բացակայությունը թույլ է տալիս ավելորդ էներգիան ուղղել մտավոր գործունեությանը: Այնուամենայնիվ, գիտնականները պարզել են, որ սեռական մտերմությունը խթանում է ուղեղի աշխատանքը:

Cluber