Թուրքիայում ջրհեղեղի պատճառով 4 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«4 մարդ է մահացել Կաստեմուն շրջանում ջրհեղեղի հետևանքով, 1 մարդ անհետ կորել է»,-հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը։ Նշվում է, որ շարունակվում են իրականացնել որոնողա-փրկարարական աշխատանքներ։

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին ջրհեղեղից տուժած 13 մարդու մասին։