Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում 51-ամյա Արմեն Ավանեսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։