Հարգելի հայրենակիցներ, Davinchi (Դավինչի) տուրիստական գործակալության տնօրենը՝ աշխատակիցների հետ միասին, վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներից՝ ծովափնյա հանգստի ուղարկելու պատրվակով խարդախությամբ հափշտակել են միլիոնավոր դրամներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Անձինք, վճարելով խոշոր գումարներ, չեն կարողանում մեկնել հանգստի, ուստի նախաձեռնվել է քրեադատավարական գործընթաց։ Ովքեր տուժել են այս տուրիստական գործակալության աշխատակիցների հանցավոր գործունեությունից, կարող են դիմել իրավապահ մարմիններին»,- գրել է Ասլանյանը։