Ասկերանի շրջանի Արավ գյուղի մոտակայքում հակառակորդը կրակոցներ է արձակել մոտ 10 օր առաջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։

Նշենք՝ լրատվամիջոցները գրում են, որ հակառակորդը չորեքշաբթի լույս հինգշաբթի  կրակ է բացել Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ` Ասկերանի շրջանի Արավ գյուղի մոտ։

Գյուղապետն ասաց, որ վերջին օրերին կրակոցներ չեն հնչել. «Հակառակորդը կրակոցներ արձակել է մոտ 10 օր առաջ։ Կոնկրետ երեկ չի եղել։ Մի 5 օրվա կտրվածքով կրակոցներ հնչել են։ Այդ կրակոցները գիշերն է լսվել՝ մոտ 23։00-ի սահմաններում»։

Ղազարյանն ասաց, որ կրակոցների հետեւանքով վնասներ չեն եղել, տուժածներ նույնպես չկան։