Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում ունեցավ նաեւ պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ: Այս մասին  հայտնեցին Ազգային ժողովից։

Ալեն Սիմոնյանը ծանոթացավ Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորեց ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում:

Միրզոեւան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշեց, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության  դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում: