Պենտագոնը սեպտեմբերի կեսերից կսկսի ԱՄՆ զինծառայողներից պահանջել COVID-19-ի դեմ պատվաստվել:

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ պատվաստման պահանջն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15-ից ոչ ուշ: CNN-ի հաղորդմամբ՝ հրամանագիրը վերաբերում է գործող զինվորական ծառայության մեջ գտնվող անդամներին:

Նշվում է, որ զինվորական ստորաբաժանումները մի քանի շաբաթ ժամանակ ունեն, որպեսզի պատրաստվեն:

Ավելի ուշ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը «վճռականորեն» պաշտպանում է Պենտագոնի որոշումը:

Պենտագոնի տվյալներով՝ ավելի քան 1 միլիոն զինծառայողներ լիովին պատվաստված են, ևս 237 000-ը ստացել են մեկ չափաբաժին: