«Հողատու» և «կապիտուլյանտ» բառերը ոչ թե անձնական վիրավորանք են, այլ՝ քաղաքական գնահատական իշխանությունների գործունեությանը, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Հասկանում եմ, որ ձեր շեֆի կողմից ունեք հստակ ցուցում, որ այստեղ որոշ արտահայտություններ չհնչեցվեն, այդ թվում «հողատու» և «կապիտուլյանտ» բառերը։ Ձեր գործունեության արդյունքում մենք հայրենազրկվել ենք, դրա համար ասում ենք հողատու։ Ձեր գործունեության արդյունքում երկիրը տարել եք կապիտուլյացիայի, դա քաղաքական գնահատական է։ Այս դահլիճում այդ մասին հաճախ եք լսելու», — ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Համակերպվեք այդ մտքի հետ, որ այս ամբիոնից հնչելու է ճշմարտությունը», — նշեց նա։