Լիտվայի քաղաքացիները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մեկ ամիս անց ամենօրյա կյանքում լուրջ սահմանափակումների կհանդիպեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Լիտվայի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն, չպատվաստված քաղաքացիները սեպտեմբերի 13-ից չեն կարողանա այցելել որոշ տեսակի խանութներ, զանգվածային միջոցառումների և դիմել մի շարք ծառայությունների համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կառավարությունը հույս ունի նման կերպ քաղաքացիների շրջանում խթանել պատվաստումները:

Լիտվայի քաղաքացիները, սակայն, դժգոհությամբ են ընդունում այս որոշումը: Նախօրեին խորհրդարանի շենքի մոտ տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որն ավարտվել էր ոստիկանության հետ բախումներով: Արդյունքում՝ տուժել էր 10 ոստիկան, 26 քաղաքացի ձերբակալվել էր: