Անկարայի մոտակայքում գտնվող Կաստամոնու քաղաքում ուժեղագույն ջրհեղեղ է, որը պայմանավորված է չդադարող տեղատարափ անձրեւներով: Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:

Թուրքիայում ուժեղ ջրհեղեղներ են սկսվել, մեկ մարդ անհետ կորել է, 13-ը՝ վիրավորվել: Բարտինում հեղեղվել են մեծ թվով տներ և ձեռնարկություններ։ Ամենամեծ ավերածությունները հասցվել են Ուլուսի շրջանում։ Մասնավորապես, փլուզվել է ճանապարհի մի մասը։

Տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել է, որ 13 մարդ է վիրավորվել Բարտին եւ Կարաբյուկ նահանգները միացնող ճանապարհին կամրջի փլուզման հետեւանքով:

Ջրի տակ է հայտնվել 8 շրջան։ Նշվում է, որ իրականացվում է բնակիչների տարհանում։