«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահին հատկացված 077 TT 01 պետական մեքենան օգտագործում է եւ, դեռ ավելին, պետական միջոցներից տրամադրված բենզինն է օգտագործում, ինչի իրավունքը չունի։ Վերջինս վաղուց Գեղարքունիքի դատարանի նախագահը չէ, եւ ԲԴԽ անդամին էլ պետական մեքենա կամ բենզին չի հասնում, որ օգտագործի:

Դիմեցինք Սերգեյ Չիչոյանին՝ պարզելու՝ արդյոք պաշտոնեական դիրքի չարաշահում չէ ու պետական միջոցների վատնում չէ իր քայլը, եւ, առհասարակ, սա չէ արդյոք պատճառը, որ այս բացահայտումը չհանրայնացնելու համար ԲԴԽ նախագահի աթոռը զբաղեցնող Գագիկ Ջգհանգիրյանը Չիչոյանին տարավ իր դաշտ՝ հանելով Ռուբեն Վարդազարյանի դեմ:

Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Մեքենաները սպասարկում են ոչ թե դատարանների նախագահին, այլ դատարանին, եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ օրակարգային նիստերի օրերին ԲԴԽ անդամները կարող էին օգտվել այդ մեքենաներից: Այսկերպ խնայվում են նաեւ պետական միջոցները՝ գործուղման ծախսերը, որոնք երբեւէ չեմ ստացել: Հետեւաբար պաշտոնեական դիրքի չարաշահման մասին խոսելը ավելորդ է: Եւ վերջում՝ իմ բարեկամական հորդորը դատավոր Ռուբեն Վարդազարյանին՝ ուշադիր լինել դատավորի վարքագծի կանոններին»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում