Անդրանիկ Կարենի Օհանյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 29-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքոuմ։ Հաճախել է Մասիս քաղաքի N3 հիմնական դպրոցը, 9-րդ դասարանից հաճախել է Արմավիրի մարզում գտնվող «Տիգրան Մեծ» ռազմական վարժարանը։ 2019թ հունվարի 26-ին զորակոչվել է «ԵՍ ԵՄ» ծրագրով ծառայության: Ծառայել է Մարտունի 3-ում, որպես շարքային գնդացրորդի օգնական:

Պատերազմի օրերին պաշտպանել է Մարտունու և Ասկերանի դիրքերը, ոչնչացրել են հակառակորդի 11 դիտակետ, 1 հրամանատարական կետ, այնուհետև տեղափոխվել է Հադրութ։ Քաջաբար ընկել է հոկտեմբերի 11-ին Հադրութի համար մղվող մարտերում 73 հոգանոց վաշտով:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան և «Մարտական ծառայություն» շքանշանով: