ԱՄՆ-ի զինվորականները կարծում են, որ Աֆղանստանում իրադրությունը սրընթաց վատթարանում Է, «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները կարող են երկրի մայրաքաղաք Քաբուլը գրավել մեկից մինչեւ երեք ամիս ժամկետում: Օգոստոսի 10-ին այդ մասին հայտնում Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգերի ռազմական գերատեսչության աղբյուրներ: «Ամեն ինչ շարժվում Է վատ ուղղությամբ»,- հայտարարել Է հրատարակության զրուցակիցներից մեկը:

Մի այլ աղբյուրի խոսքով՝ Պենտագոնում այս պահին ելնում են այն բանից, որ ԱՄՆ-ը պետք Է ամենամոտ ժամանակներս պատրաստվի ամերիկացի դիվանագետների եւ այլ անձնակազմի տարահանմանն Աֆղանստանի մայրաքաղաքից, քանի որ իրադարձությունների զարգացման՝ ամերիկացի զինվորականների մոտ առկա սցենարներից որոշները նախատեսում են թալիբների կողմից Քաբուլի գրավումն առաջիկա 30 – 90 օրվա ընթացքում:

Հրատարակությունը նշում Է, որ Պենտագոնում այդ կերպ վերանայել են հունիսին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պատրաստած նախորդ գնահատումները, որոնց համաձայն թալիբները կարող Էին Քաբուլը գավել վեց ամսվա ընթացքում: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Աֆղանստանում դադարեցնել գործողությունը, որը դարձել Է ամենաերկարատեւ ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Այդ պատերազմն ԱՄՆ-ն սկսել Է 2001 թվականի հոկտեմբերին: Զորքերի դուրսբերումը մեկնարկել Է մայիսին: Սպիտակ տանը հույս ունեն, որ այն կավարտվի օգոստոսի վերջին: Օգոստոսի 9-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին լրագրողների համար կայացած ճեպազրույցում խոստովանել Է, որ Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրադրությունը զարգանում Է անցանկալի ձեւով եւ հարուցում Է անհանգստություն, ըստ որում զինյալները սաստկացնում են հարձակման տեմպերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: