2021թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, իր կողմից վարած «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետր հատվածում, Աբովյան քաղաք տանող կամրջի տակ կորցրել է ավտոմեքենայի  կառավարումը, հարվածել կամրջի հենասյանը, ինչի արդյունքում վերջինս, ինչպես նաև` 31-ամյա կինը և 4-ամյա որդին տեղում ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ  ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ: Հարցաքննվել են  դեպքին ականատես վարորդներ:

Նախաքննությունը շարունակվում է: