Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ Այս մասին գրել է ՇՄ նախարար Ռ․ Պետրոսյանը։
 «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի հետ համատեղ իրականացվող հատուկ միջոցառումների արդյունքում այսօր Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 8 ապօրինի ցանց։
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
 Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։