Արդեն ակնհայտ է, որ այս ԱԺ-ն շանս չունի դառնալու ընդդիմության մարտադաշտը։

71 հոգի եկել է ԱԺ-ում քաղցը հագեցնելու։ Իսկ քաղցն այդ՝ տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում և նրանցից յուրաքանչյուրի ախորժակն է խիստ տարբեր։ Ասենք, չի կարող քպական օլիգարխների անհագ քաղցը նույնանալ լուլուների ցանկություններին կամ՝ առաջնորդի վրայից կապիտուլյանտի խարանը մաքրել կամեցող «ալֆա-սամեցների» ցանկությանը։

Սակայն այս բոլորին համախմբում է մեկ բան՝ նրանք բացարձակ ոչինչ անելու կամք և ցանկություն չունեն, քան այն հրահանգները, որոնք տրվում են իրենց։ Անկապ, ցուցադրական ելույթներ, որ հիմնականում հնչում են ՝ նախորդ խորհրդարանի ոճով հղումներով՝ թալան, նախկիններ և այլն։ Իսկ հիմնական գործը առաջնորդի թիկունքը պահելն է մշտապես և բոլոր առումներով։

Ի վերջո, ցանկացած դեպքում՝ ինչ ուզում է քննարկվի՝ նիստը պիտի ավարտվի մեծամասնության խոսքով կամ՝ որ ավելի բնորոշ է՝ հաթաթայով։ Տեսեք հա, էն որ ասում էիք, մենք էլ ասելու ունենք․․․

Այսօրվա ԱԺ նիստը, որ վերաբերում էր մեծամասնության՝ հանձնաժողովների նախագահներ ընտրելուն, ավարտվեց ՔՊ առաջնորդին ուղղված՝ «կապիտուլյանտ» որակումի դեմ պայքարի տեսարանով՝ որպես վերջին արար։

Բայց դրան նախորդել էր «նույն տանջող ցավը»՝ անմիջապես փոխնախագահական պոստից։

Փոխխոսնակն անհանգստանում է, երբ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հանրային խոսքում ՔՊ առաջնորդին երիտթուրքերի հետ են համեմատում, ասում է՝ փոխանակ՝ հակառակորդին համեմատեք։ Եվ կամ՝ շատ են ազդվում, երբ «կապիտուլյանտ» բառն են օգտագործում։ Մոտավորապես ՝ էս տոնայնությամբ՝կարո՞ղ է որոշել եք, որ մեր երեխաները պիտի մեծանան կապիտուլյացիայի ենթարկված երկրի, պարտվածի հոգեբանությամբ։ Տարօրինակ է, բայց չէ՞ որ դա դեռ պատերազմից առաջ որոշել է իրենց քաղաքական ուժի ղեկավարը, երբ ասում ու հայտարարում էր, թե՝ ժողովուրդ, եկեք պայմանավորվենք, որ եթե անգամ պարտվենք, մենք մեզ պարտված չենք համարի։

Սերժ Սարգսյանի հեղինակային բնորոշումը՝ կպավ ու մնաց․․․ դու պարտված ղեկավար ես, մեր զավակները չե՛ն պարտվել, դու՛ ես պարտվել։
Եվ այս պարագայում ընդդիմությունը չէ, որ փոխխոսնակի խոսքով՝ մաքրագործում է մեր հակառակորդին, իրականում՝ թշնամուն։ Ինչ է, մոռացե՞լ են, որ իրենց առաջնորդն է մաքրագործել իր եղբայր ալիևին՝ի սկզբանե նրան «կիրթ» անվանելով։

Ի դեպ, մի օր չեղավ, որ այդպես մանրամասն խորհրդարանական մեծամասնությունն արձագանքեր ադրբեջանի անհեթեթություններին և անօրեն գործողություններին։ Թե՞ այս դեպքում հրահանգ չունեն։

Աղբյուր` Փաստինֆո