Օգոստոսի 9-ին Կոտայքի մարզում տեղի ունեցեած ողբերգական ավտովթարի հետևանքով «Opel»-ի մահացած վարորդի և նրա մահացած ուղևորների ինքնությունը պարզվել է, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ավտոմեքենան վարել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ 35-ամյա Արարատ Գասպարյանը, նա տեղում մահացել էր։ Մահացած ուղևորներն են նրա կինը՝ Երևանի բնակիչ 31-ամյա Անուշ Գասպարյանը, և նրանց որդին՝ Երևանի բնակիչ 7-ամյա Հայկ Գասպարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։50-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե սյանը։ Վթարի հետևանքով 3 հոգի, 2-ը՝ տեղում, 1-ը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել են։

Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։