Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ: «Իմ հրաժարականը ուժի մեջ կմտնի 14 օրից», — ուղիղ եթերում ասել է Կուոմոն:

Կուոմոյի ելույթը սկսվել է նրան ուղղված մեղադրանքների հերթական հերքումով. նա ներողություն է խնդրել իր «հնացած» պահվածքով կանանց վիրավորելու համար: «Կարծում եմ՝ հաշվի առնելով հանգամանքները, լավագույն միջոցը, որով այժմ կարող եմ օգնել, մի կողմ քաշվելն է, քանի որ ձեզ համար եմ աշխատում», — ասել է նա:

Նահանգապետը հրաժարականի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ նահանգի գլխավոր դատախազության քննիչները պարզել են, որ նա սեռական ոտնձգություն է կատարել իր աշխատակազմից մի քանի կանանց նկատմամբ: