ՀՀ Կառավարության 2021 թ. օգոստոսի 6-ի թիվ 1258-ն որոշմամբ հաստատվել են ՀՀ-ում 2021-2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների:

Մանրամասների և պայմանագիր կնքելու համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2021 թվականի սեպտեմբերի 3-ը ներառյալ (Հասցեն` Կառավարական տուն N 3, hեռախոսներ` 060-80-80-03 (1505), (1503) (1507)):

Հիշեցնենք, որ նպատակային կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում բժիշկ-մասնագետները մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի ժամկետով` նախկին 5 տարվա փոխարեն:

Միաժամանակ, ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Մասնագիտությունների ցանկը ստորև.