Իրանը սպասում է Իսրայելի կողմից սխալ քայլի, որպեսզի ոչնչացնի նրան: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հուսեյն Սալամին:

Մեկնաբանելով Իրանի հասցեին Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների վերջին հայտարարությունները՝ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը «սպասում է սիոնիստական ռեժիմի սխալ քայլին, որպեսզի ամբողջությամբ ոչնչացնի նրան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր անհրաժեշտության դեպքում Իրանին հարված հասցնելու պատրաստակամության մասին: