«Մեկ շաբաթ է՝ մեկ պարզ հարց ենք տալիս, ասում ենք՝ ի՞նչ եք բանակցում, ո՞ւմ հետ եք բանակցում, ինչի՞ մասին եք բանակցում։ Ասում եք՝ հանգիստ եղեք, մենք ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի։ Չեմ հավատում, դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ մի ողբերգական փաստաթուղթը ընդունել եք»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա հավելեց․ «Ասում եք՝ եկեք նոյեմբերի 9-ի փաստաթղթին չասենք կապիտույլացիայի փաստաթուղթ։ Ի՞նչ ասենք բա։ Նոյեմբերի 9-ը Արարատ Միրզոյանի վրա հարձակման օրը չէ, նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով առանց կրակոցի թշնամուն եք հանձնել Քարվաճառի, Աղդամի, Զանգելանի տարբեր տարածքներ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով թշնամուն եք տվել 107 դպրոց, 23 մանկապարտեզ, 6 քաղաք, 187 գյուղ, 9400 ընտանիք՝ 38 000 քաղաքացի մնացել է անտուն։ Եկեք կապիտուլյացիայի փաստաթուղթ չասենք, ինչ ուզում եք ասենք, դրանից ոչինչ չի փոխվելու»։

Իշխան Սաղաթելյանը նաև հարցադրում արեց․ «Ես ուզում եմ հասկանալ՝ ձեր տավուշցի պատգամավորն ինչո՞ւ է անընդհատ ասում՝ Տավուշում կան հողատարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել, ինչի՞ եք պատրաստում մեր հասարակությանը։ Չգաք հանկարծ մեկ-երկու ամիս հետո, կանգնեք այս ամբիոնի դիմաց, ասեք՝ մենք ժողորդից ստացել ենք խաղաղության մանդատ և երկիրը տանեք նոր զիջումների։ Էդ ժամանակ իրական ցասումը կտենաք»։

Սաղաթելյանը նկատեց, որ աշխարհում չկա մի պետություն, որտեղ իշխանությունը ձախողումների համար մեղադրում է ընդդիմությանը։ «Ձեր իշխանության օրոք հանձնվել է Արցախի 75 տոկոսը, գալիս կանգնում եք էս ամբիոնին ասում եք դա նախկիններն են արել, մենք մեղք չունենք»,- ասաց Սաղաթելյանը, հավելելով, ինչքան կարելի է մարդկանց ձեռ առնել։

«Կա՞ աշխարհում մի երկիր, որի իշխանությունն իր բոլոր ձախողումների համար ընդդիմությանն է մեղադրում։ Չկա նման բան։ Դա աբսուրդ է։ Մենք ասում ենք՝ ունեցել ենք պատերազմ, ձեր իշխանության օրոք հանձնվել է Արցախի 75 տոկոսը, գալիս եք այս ամբիոնում կանգնում եք ու ասում, որ դա նախկիններն են արել, դուք կապ չունեք։ Ասում ենք՝ թշնամին երկու ուղղությունով մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ դուք այս ամբիոնից ասում եք՝ 2010թ-ին ինչ-որ վարչատարածքային բաժանումներով այդ տարածքները տվել ենք Ադրբեջանին։ Բա եղա՞վ, ինչքա՞ն կարելի է մարդկանց ձեռ առնել։ Մենք խոսում ենք բանակի բարեփոխումներից, երկրի առջև ծառացած խնդիրներից, դուք գալիս, կանգնում եք այստեղ ու ասում՝ մարտի 1, հոկտեմբերի 27»,ասաց Իշխան Սաղաթելյանը։

ԱԺ փոխնախագահը նկատեց՝ 22 տարի առաջ այդ դահլիճում տեղի է ունեցել ողբերգություն և հետաքրքիր զուգադիպությամբ շատերը, որոնք այն ժամանակ պաշտոնյա էին, հիմա էլ են պաշտոնյա, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վաղարշակ Հարությունյանը։

«Մեկ շաբաթ է, ինչ հարցնում ենք՝ ի՞նչ եք բանակցում, ու՞մ հետ եք բանակցում։ Ասում եք՝ հանգիստ եղեք, ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի։ Չեմ հավատում, դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ ողբերգական փաստաթուղթ ընդունել եք։

Երկու-երեք ամիս հետո չգաք հանկարծ կանգնեք այս ամբիոնում, ասեք՝ ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ և երկիրը տանեք նոր զիջումների։ Այդ ժամանակ իրական ցասումը կտեսնեք»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։