Պրեսենսկիի դատարանը մերժել է Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ պատվի և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ, Интерфакс-ի հաղորդմամբ տեղեկացնում է դատարանի մամուլի ծառայությունը:

Նավալնին պատվի և գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ հայցով դիմել էր դատարան այն բանից հետո, երբ Պեսկովը հայտարարել էր, որ վերջինս կապված է արևմտյան հետախուզական ծառայությունների հետ:

Նավալնին հայց է ներկայացրել Պեսկովի դեմ 2020 թվականի նոյեմբերի կեսերին: Այնուհետև դատարանը վերադարձրել էր դիմումատուին՝ կատարման թերությունների պատճառով:

Նավալնին մարտի վերջին նոր հայց էր ուղարկել դատարան: Մայիսին դատարանն այն ընդունել էր քննարկման:

Հիշեցնենք, որ Նավալնին պատիժ է կրում այսպես կոչված «Իվ Ռոշերի» գործով՝ Վլադիմիրի մարզի Պոկրովսկայա գաղութում: