Բոսնիան եւ Հերցեգովինան չի կարող պահպանվել որպես պետություն, Սերբական Հանրապետությունը երբեւէ կդառնա անկախ, հայտարարել է Բոսնիայի եւ Հերցեգովինայի նախագահության սերբ անդամ Միլորադ Դոդիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բոսնիան եւ Հերցեգովինան շանս չունի, այն չկարողացավ գոյատեւել, չնայած ռազմական եւ ֆինանսական ներարկումներին։ Դեռեւս երբեք Բոսնիան եւ Հերցեգովինան այդքան քիչ վստահություն չի ունեցել իր ներքին ուժերի հանդեպ, ինչպես հիմա։ Բոսնիացիների քաղաքական առաջնորդները հավաստիացնում են, որ իրավունք ունեն ամբողջ Բոսնիայի եւ Հերցեգովինայի հանդեպ՝ ավելացնելով իրենց ռեյթինգը այդ հայտարարություններով, բայց դա պատրանք է, որը երբեք չի իրականանա»,- ասել է Միլորադ Դոդիկը։

Նախագահության անդամը նաեւ հայտարարել է, որ գերմանացի քաղաքական գործիչ Քրիստիան Շմիդտը լեգիտիմ չէ որպես Բոսնիա եւ Հերցեգովինայի բարձր ներկայացուցիչ։

«Շմիդտը երկիր է մտել Դուբրովնիկից, բարձրացրել է ձեռքն ու ասել. «Ես հիմա բարձր ներկայացուցիչ եմ»։ Եվ հիմա նա ինչ-որ բարձր ներկայացուցիչ է խաղում, նա լեգիտիմություն չունի, այն [լեգիտիմությունը] հաստատված չէ ՄԱԿ ԱԽ բանաձեւով», ընդգծել է Դոդիկը։