Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Արմեն Սարգսյանի՝ Վանաձոր և Դիլիջան այցերից։

«Հայաստանի յուրաքանչյուր անկյուն իր գեղեցկությունը, հմայքը, արժեքն ու նշանակությունն ունի՝ բնությամբ, մարդկանցով, երեխաներով, երիտասարդներով. Օգոստոսյան օրեր Վանաձորում և Դիլիջանում»,-գրված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին կից։