«Դուք բավականին լայն կենսագրություն ունեք պետական ապարատում և փորձառություն ունեք նաև մարզպետ եք եղել, բայց վերջին քաղաքական իրադարձությունների ընթացքում դուք առավելապես ինձ մոտ տպավորվել եք մեր գործընկերոջ հետ կապված մի միջադեպով, որին հրավիրել էինք ռինգ և քաղաքական զարգացումները տեղափոխել էիք այնտեղ, բայց անգամ այդ հրավերի մեջ ես գլոբալ խնդիր չէր տեսնի, եթե էնտեղ մի միջադեպ տեղի ունեցած չլիներ, եթե դուք մեր գործընկերոջ տված գիրքը չնետեիք պոլին»։ ԱԺ-ում երբ քննարկվում էր Վահե Հակոբյանի՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու թեկնածությունը, դիմելով Հակոբյանին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ Ըստ նրա վերջին հանգամանքը հաշվի առնելով, ինքը մտածում է, որ  որոշակի իրավիճակներում նա իր էմոցիաները ճիշտ չի կարողանա կառավարել։ Ապա Հակոբյանը հարց ուղղեց․ «Դուք, երբ ստանձնեք, եթե ընտրվեք հանձնաժողովի նախագահ, լինելու են իրավիճակներ, երբ դուք ունենալու եք տարաձայնություններ հանձնաժողովի անդամների հետ, արդյո՞ք մենք կարող ենք վստահ լինել, որ դուք այդ բանավեճը չեք տեղափոխի ռինգ»։

Ի պատասխան Վահե Հակոբյանն ասաց, թե վստահ մի եղեք, ապա հավելեց, որ կատակ  է անում, իշխանական պատգամավորին էլ խորհուրդ տվեց չլարվել։ «Ինչ վերաբերում է մեր ներսի տարաձայնություններին, ապա մենք ինչ քննարկում ենք քննարկում ենք ներսում։ Գիրք նետելուն, ապա դա բացառապես այլ պատճառ ուներ, ես շատ քիչ է եղել, որ ափերից դուրս եմ եկել իմ կյանքի ընթացքում»,- ասաց Վահե Հակոբյանը։ Արձագանքելով էլ Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ «մի լարվելու» արձագանքը ևս կդիտարկի որպես հումոր։

Վահե Հակոբյանը կարծում է, որ այն պատգամավորը, որին ինքը հրավիրել էր ռինգ, վստահ է, որ հանդիպման գիշերը նա չի քնել։ Նշենք, որ խոսքը պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մասին է։