Աֆղանստանում ուժի միջոցով իշխանության եկած կառավարությունը միջազգային ճանաչում չի ստանա: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմայ Հալիլզադը այն բանից հետո, երբ մի քանի քաղաքներ անցել են Թալիբանի հսկողության տակ, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ իմաստ չկա հասնել հաղթանակի մարտի դաշտում:

Նա հույս է հայտնել, որ Թալիբանի առաջնորդները կվերադառնան Աֆղանստանի կառավարության հետ խաղաղ բանակացություններին: